«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հանրապետության շուկաներում նվազել են մի շարք գյուղատնտեսական մթերքների մանրածախ գները

Հանրապետության շուկաներում նվազել են մի շարք գյուղատնտեսական մթերքների մանրածախ գները
22.06.2012 | 17:20

Հանրապետության շուկաներում հունիսի 18-20-ին անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ԳԱՀԿ-ում (Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն), կարտոֆիլի մեկ կիլոգրամը, որը 2011 թվականի այս օրերին վաճառվել է 280-300 դրամով, էժանացել է 40,9 տոկոսով և այսօր վաճառվում է 130-180 դրամով: Վարունգի գինը նվազել է 30,4 տոկոսով և վաճառվում է կիլոգրամը 100-150 դրամով, գլուխ սոխի գինը` 1,4 տոկոսով (250-300 դրամ է) և սխտորինը` 22 տոկոսով (600-1000 դրամ է): Ճակնդեղն ու գազարը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ էժանացել են, համապատասխանաբար, 56 և 42,3 տոկոսով և վաճառվում են 220-300 դրամով: Նվազել է (22,9 տոկոսով) նաև կաղամբի գինը, և ներկայումս այն վաճառվում է կգ-ն 80-100 դրամով:
Կաթնամթերքների ապրանքախմբում` պանրատեսակների («Չանախ», «Լոռի») գինը նվազել է 8,8 տոկոսով, և այժմ դրանք վաճառվում են կգ-ն, համապատասխանաբար, 1400- 2200 դրամով:
Գնային նվազում է արձանագրվել նաև մրգային ապրանքախմբում: Խնձորի կգ-ն էժանացել է 59,6 տոկոսով (վաճառվում է 250-500 դրամով), կեռասինը` 0,8 տոկոսով (480-600 դրամ է ) և ելակինը` 2 տոկոսով (480-600 դրամ է):
Տավարի և գառան մսի մեկ կիլոգրամը, նախորդ տարվա համեմատությամբ թանկացել է 1,7 և 1,8 տոկոսով և վաճառվում է 2300-2600 և 3000-3600 դրամ միջին գնով: Խոզի և հավի մսի վաճառքի միջին գները նույնպես աճել են 25 և 6,8 տոկոսով և, համապատասխանաբար, 2700-3500 և 1250-1500 դրամ են:
Հատիկ լոբու վաճառքի գինը հանրապետական շուկաներում 800-950 դրամ է, նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 5,9 տոկոսով, իսկ ձվինը` 55-70 դրամ, աճել է 4,9 տոկոսով: Նույն աղբյուրի տեղեկատվության համաձայն, հանրապետությունում համեմատաբար ցածր գներ են արձանագրվել Երևանի թիվ 4 (Մալաթիա) Լոռվա և Արագածոտնի մարզերի շուկաներում: Մասնագետների խոսքով, որոշ ապրանքների գների նվազումը կապված է ինչպես գյուղարտադրանքի ծավալների աճի, այնպես էլ սեզոնային գործոնի հետ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ